Ազատ խոսք

«Ուզում եմ թարմացնել Փաշինյանի հիշողությունը». Անահիտ Մութաֆյան

«Ուզում եմ թարմացնել Փաշինյանի հիշողությունը». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թատրոններում գրանցվել է հանդիսատեսի աճ 41% ով համեմատաբար անցյալ տարվա ապրիլ մայիս ամիսներին։

Ուզում եմ թարմացնել Փաշինյանի հիշողությունը անցյալ տարի ապրիլ մայիս ամիսներին ժողովուրդը ձեր թամաշան էր նայում ոչ թե թատրոն էր գալիս, իսկ գուցե՞ Պարոն Փաշինյանը հետևի նաև պետական խաղացանկային թատրոնների ազդագրերին և հաշվի քանի՞ ներկայացում է խաղացվում նախկինների հետ համեմատած և հետո նոր թվեր նկարի։

Պարոն Փաշինյան հեռու պահեք ձեզ և ձեր ստերը թատրոնից ու եկեղեցուց։

Բավական է արդեն»։

Կիսվել էջում