«Դեպի լույս» երգչախմբի տեսողական խանգարումներ ունեցող սաները հանդես եկան մանկատներում, ծերանոցներում, զորամասերում
«Դեպի լույս» երգչախմբի տեսողական խանգարումներ ունեցող սաները հանդես եկան մանկատներում, ծերանոցներում, զորամասերում: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում:
«Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր: Առանձնահատուկ ոգևորություն է իրենց պարգևել Արցախի զորամասերի համերգները» ,-Bavnews-ի հետ անկեղծացավ գեղարվեստական ղեկավար երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը:
«2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորնեը նրանց գրկախառնված պարեցին,երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգևատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքը ավելի մեծ էր, երբ այցելեցինք և համերգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների և զոհվածների հուշ –թանգարաններում: Երեխաները շատ էին ոգևորվել: Համերգ ունեցանք նաև Իվանյան վարժարանում, որտեղ անցկացրեցինք մեր հիշարժան օրերը:
Այս տարի շատ են մեր համերգային ծրագրերը: Երեխաների համար շատ հետաքրքիր էր ու ոգեշնչող նաև Նորքի տուն-ինտերնատի համերգը: Կանանց տոնին նվիրված մարտի1 1-ին համերգ ունեցանք, երեխաները ծաղիկներ նվիրեցին անյտեղ բնակվող տատիկներին և շնորհավորեցին նրանց տոնը: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք: Համերգը անցավ շատ բուռն և ջերմ մթնոլորտում: Ապրիլին Քառօրյա պատերազմին նվիրված համերգ ունեցանք «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագրով Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի դահլիճում: Շատ ջերմ անցավ համերգը: Զինվորները ձայնակցում էին երեխաներին և պարում նրանց հետ:
Հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող մենահամերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին: Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին Հայաստանի «Հայ արև» անսամբլը, նուն ինքը Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայաստան» երգը, որը շատ է հնչել, թե Հայաստանում, թե արտերկրում: Իրենց ելույթներով երեխաներին ողջունեցին նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը»։
Համերգը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան,քանի որ մեր Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը՝ ի դեմս երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի, հունիսի 1-ին անցկացրեց փողային նվագախմբերի 15-րդ հանրապետական շքերթ-փառատոնը՝ նվիրված Մեծն Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150 –ամյակներին, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում և հարակից բնակավայրերում:
Մեր մենահամերգը տեղի ունեցավ հունիսի 8-ին, բայց կարծում եմ երեխաների օրը կարող ենք նշել ամեն օր, ամեն օր պետք է տոն լինի նրանց համար: Համերգային ծրագիրը բազմաժանր էր: Այս տարի հոբելյանական է, քանի որ երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը 80 տարեկան է: Ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում նշեցինք մեծ շուքով: Հունիսի 8-ին նույնպես նշեցինք հարազատ դպրոցի 80 ամյակը:
Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերը՝ նվիրված Նիկողայոս Տիգրանյանի դպրոցին, երեխաներին, ինչպես նաև Սասուն Պասկիչյանի «Մեր լեզուն» երգը որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը Սասուն Պասկևիչյանը,որի գործիքավորումը ինքն է ինձ նվիրել և համերգին ներկա մաեստրո Պասկևիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից: Համերգին ներկա էր նաև Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները և իրենց ղեկավարը և այլոք:
Ոգևորված ունկնդիրները ձայնակցում, էին երգչախմբին և ջերմ ծափահարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Մոտ մեկ ժամ ու կես տևած համերգային ծրագիրը, որտեղ երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ ևս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել: Նրանք հասարակության լիիրավ անդամ են:
Հուլիսի 24-ին մասնակցեցինք Վրաստանի Քոբուլեթի քաղաքում միջազգային փառատոնի, փայլուն ելութ ունեցանք; Ժյուրրի բոլոր անդամները, այդ թվում թուրք ,մեզ տվեցին ամենաբարձր 10 միավորները , միաժամանակ ծափահարում էին երգերի ընթացքում:Ստացանք ոսկե մեդալ և դիպլոմ: Երեխաների առօրյան անցնում էր շատ հետաքրքիր:
Նրանց համար կազմակերպվեց նաև էքսկուրսիա, որի համար շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին: Ամենուր նրանք երգում էին, այդ թվում ծովի ափին՝ արժանանալով բազմաթիվ հանգստացողների ուշադրությանը: Երեխաները շատ ոգևորված էին, ամեն օր համերգ էինք ունենում այն հյուրանոցում, որտեղ անցկացրինք մեր հիշարժան օրերը: Բոլորը հավաքվում էին և ուզում, որ մեր երեխաները երգեն:
Բոլորս պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք նրանց: Երգչախումբը դեռ շատ է իր ելույթներով հիացնելու հանդիսատեսին, թե Հայաստանում, թե արտերկրում: