Մամուլ

«Դեպի լույս» երգչախմբի տեսողական խանգարումներ ունեցող սաները հանդես եկան մանկատներում, ծերանոցներում, զորամասերում

«Դեպի լույս» երգչախմբի տեսողական խանգարումներ ունեցող սաները հանդես եկան մանկատներում, ծերանոցներում, զորամասերում: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը  բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում:

«Երգչախմբերը  համերգային ծրագրերով հանդես են եկել  մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր: Առանձնահատուկ ոգևորություն է իրենց  պարգևել Արցախի զորամասերի համերգները» ,-Bavnews-ի հետ անկեղծացավ գեղարվեստական ղեկավար երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը:

«2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորնեը  նրանց գրկախառնված պարեցին,երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգևատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքը ավելի մեծ էր, երբ այցելեցինք  և համերգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների և զոհվածների հուշ –թանգարաններում:  Երեխաները շատ էին ոգևորվել: Համերգ ունեցանք նաև Իվանյան վարժարանում, որտեղ անցկացրեցինք մեր հիշարժան օրերը:

Այս տարի շատ են մեր համերգային ծրագրերը: Երեխաների համար շատ հետաքրքիր էր ու ոգեշնչող   նաև Նորքի  տուն-ինտերնատի համերգը:  Կանանց տոնին նվիրված մարտի1 1-ին համերգ ունեցանք, երեխաները ծաղիկներ նվիրեցին անյտեղ բնակվող տատիկներին և շնորհավորեցին նրանց տոնը: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք: Համերգը անցավ շատ բուռն և ջերմ մթնոլորտում:   Ապրիլին  Քառօրյա  պատերազմին  նվիրված  համերգ  ունեցանք «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագրով Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի դահլիճում: Շատ ջերմ անցավ  համերգը: Զինվորները ձայնակցում էին երեխաներին և պարում նրանց հետ:

depi luys

Հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի «Արևաշող ժպիտներ» խորագիրը  կրող մենահամերգը՝  նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին: Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին  Հայաստանի «Հայ արև» անսամբլը, նուն ինքը Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի  հեղինակած «Հայաստան» երգը, որը շատ է հնչել, թե Հայաստանում, թե արտերկրում: Իրենց  ելույթներով երեխաներին ողջունեցին նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը»։

Համերգը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան,քանի որ մեր Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը՝ ի դեմս երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի,  հունիսի 1-ին անցկացրեց  փողային նվագախմբերի 15-րդ հանրապետական շքերթ-փառատոնը՝ նվիրված Մեծն Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150 –ամյակներին, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում  և հարակից բնակավայրերում: 

Մեր մենահամերգը  տեղի ունեցավ հունիսի 8-ին, բայց կարծում եմ երեխաների օրը կարող ենք նշել ամեն օր, ամեն օր պետք է տոն լինի նրանց համար: Համերգային ծրագիրը բազմաժանր էր: Այս տարի հոբելյանական է, քանի որ երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը 80 տարեկան է: Ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում նշեցինք մեծ շուքով: Հունիսի 8-ին նույնպես նշեցինք հարազատ դպրոցի 80 ամյակը:

Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերը՝  նվիրված Նիկողայոս Տիգրանյանի դպրոցին, երեխաներին, ինչպես նաև Սասուն Պասկիչյանի «Մեր լեզուն» երգը  որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը Սասուն Պասկևիչյանը,որի գործիքավորումը ինքն է ինձ նվիրել և համերգին ներկա մաեստրո  Պասկևիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից: Համերգին ներկա էր նաև Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները,  Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները և իրենց ղեկավարը և այլոք:

Ոգևորված ունկնդիրները  ձայնակցում, էին երգչախմբին և ջերմ ծափահարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Մոտ  մեկ ժամ ու կես տևած համերգային ծրագիրը, որտեղ  երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ ևս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել: Նրանք հասարակության լիիրավ  անդամ են:

 Հուլիսի 24-ին  մասնակցեցինք Վրաստանի Քոբուլեթի  քաղաքում միջազգային փառատոնի, փայլուն ելութ ունեցանք; Ժյուրրի բոլոր անդամները, այդ թվում թուրք ,մեզ տվեցին ամենաբարձր 10 միավորները , միաժամանակ ծափահարում էին երգերի ընթացքում:Ստացանք ոսկե մեդալ և դիպլոմ:  Երեխաների  առօրյան անցնում էր շատ հետաքրքիր:

Նրանց համար կազմակերպվեց նաև էքսկուրսիա, որի համար շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին: Ամենուր նրանք երգում էին, այդ թվում ծովի ափին՝ արժանանալով բազմաթիվ հանգստացողների ուշադրությանը: Երեխաները շատ ոգևորված էին, ամեն օր համերգ էինք ունենում այն հյուրանոցում, որտեղ անցկացրինք մեր հիշարժան օրերը: Բոլորը  հավաքվում էին և ուզում, որ մեր երեխաները երգեն:

Բոլորս պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք նրանց:  Երգչախումբը դեռ շատ է իր ելույթներով հիացնելու հանդիսատեսին, թե Հայաստանում, թե արտերկրում: 

Կիսվել էջում