«ՀՀ հպարտ քաղաքացին շախմատի ձիու կարգավիճակով է երթևեկում»․ Սոնա Աղեկյան․ տեսանյութ
«ՀՀ հպարտ քաղաքացին շախմատի ձիու կարգավիճակով է երթևեկում»։
ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում գործող հասարակական տրանսպորտի վիճակին:
«ՀՀ հպարտ քաղաքացիները շտապում են աշխատանքի, մինչդեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ գոռում, գոչում էին, որ հանրային տրանսպորտի վիճակի կարգավորումը պարոն Հայկ Մարությանի պատվի հարցն է»,-տեսանյութն այսպես է վերնագրել Աղեկյանը:
«Փնտրեցի, բայց չտեսա պարոն քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը»։