«Հասարակությունը ականատես կլինի նոր կրկեսային «շոուների»` Նիկոլի և նրա միմոսների կատարմամբ». Շարմազանով
«Հասարակությունը ականատես կլինի նոր կրկեսային «շոուների» ` Նիկոլի և նրա միմոսների կատարմամբ». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլը ոչինչ չի մոռացել և ոչինչ էլ չի սովորել
Մարտավարական անհրաժեշտությունից ելնելով` Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել «նահանջ երգով» օպերացիան: Իշխանության ներկայացուցիչները, հասկանալով սպասվող հասարակական հուժկու բռնկումը, հայտարարեցին «Ստամբուլյան կոնվենցիայի» ԱԺ ներկայացնելու հարցը տեղափոխելը հաջորդ տարվան:
Սակայն Փաշինյանը ոչ թե հրաժարվում է տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու մտադրությունից, այլ՝ ժամանակ է ձգում և նոր տեսարաններ նախապատրաստում աշնանը:
Դա այսպես կոչված հակակոռուպցիոն, իսկ իրականում քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու նպատակով «անցումային արդարադատություն» օպերացիա իրականացումն է:
Հասարակությունը ականատես կլինի նոր կրկեսային «շոուների»` Նիկոլի և նրա միմոսների կատարմամբ, որի ադյունքում Նիկոլը կփորձի ամբողջությամբ յուրացնել և իրենով անել քիչ թե շատ իրենից անկախ դատական իշխանությունը:
Հ.Գ. Նիկոլը վարչապետության ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Սա է պետության դժբախտությունը»: