Մամուլ

Աղջիկ ջան, դու ինչ գործ ունես խալխի տղամարդուն ասես, որ խախտում է անում. Գոհար Աբաջյանին նկատողություն են արել

Աղջիկ ջան, դու ինչ գործ ունես խալխի տղամարդուն ասես, որ խախտում է անում. – իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։

«Քոչարով իջնելիս օպելի վարորդը հանդիպակաց գծից հոծ գիծը խախտելով` կտրում է դիմացս և ուզում շրջադարձ անել: Բնականաբար չեմ թողնում և կողքով անցնելիս ասում եմ, որ հոծ գիծ է խախտում և այդեղ շրջադարձ չկա:

Հետևիս մեքենան թույլ է տալիս այդ մեքենային շրջադարձ անել և անցնել հանդիպակաց գիծ:

Խախտում արած մեքենայի երիտասարդ վարորդը հավասարվելով ինձ իջացնում է պատուհանը և շատ խիստ դեմքով նկատողություն անում.

-Աղջիկ ջան, դու ինչ գործ ունես խալխի տղամարդուն ասես, որ խախտում է անում»:

Կիսվել նյութով