Սխալվել եմ, որ հորդորել եմ՝ հաշվեհարդար չտեսնել այդ կենդանու հետ. Նաիրա Զոհրաբյան
Սխալվել եմ, որ հորդորել եմ՝ հաշվեհարդար չտեսնել այդ կենդանու հետ։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էրդողանի կուսակցության ազգությամբ հայ անդամ Մարգար Եսայանին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է.
«Էս կենդանին նորից ակտիվացել է։ Ժամանակին, երբ Ստրասբուրգում «սատկացրեցի» ազգությամբ հայ, էրդողանի կուսակցության նվիրյալ մանկուրտ Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Բոբ Վոլթերի հակահայ խայտառակ զեկույցին, Եվրոպայի խորհուրդը իմ հանդեպ սանկցիաներ կիրառեց եւ իմ հարցը քննարկեց ԵԽԽՎ բյուրոյում:
Հիշեցնեմ, այս «կենդանին» 1915 թվականին հայ մտավորականների ցուցակը կազմած և երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի ժառանգն է: Այս «կենդանին» վերջերս էլ բողոքի մի նամակ էր հղել Իտալիայի պատգամավորական պալատ, և մեղադրել իտալացի պատգամավորներին` Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու համար:
Ու հիմա այս աղբը Թուրքիայում կատաղի արշավ է սկսել Գարո Փայլանի դեմ` կոչ անելով Թուրքիայի իրավապահներին` զբաղվել Փայլանով:
Երբ Ստրասբուրգում Մարգար Եսայանը իրեն պահեց ամենակեղտոտ երիտթուրքի պես, ես եմ հորդորել Թուրքիայի հայ համայնքին` հաշվեհարդար չտեսնել այդ «կենդանու» հետ:
Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ»: