Մամուլ

Չեմ կարծում, որ Ամուլսարի հարցն այն կարևորությունն ունեցող հարցն է, որ պետք է հանրաքվե անցկացնել․ Ալեն Սիմոնյան

«Չեմ կարծում, որ Ամուլսարի հարցն այն կարևորությունն ունեցող հարցն է, որ պետք է հանրաքվե անցկացնել: Այս մասին այսօր լրագրղոների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ կարծիք ունի Ամուլսարի հանքի շահագործման հարցով հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ:

«Կոնկրետ շահառու կողմեր կան: Ես վստահ չեմ, որ հանրաքվեից հետո ևս շահարկումներ չեն լինի: Ինչ ասես կարող են ասել, սկսած նրանից, որ հանրաքվեն կեղծված է, վերջացրած նրանով, թե այն ճիշտ չմատուցվեց:

Ես վստահ չեմ, որ դա լուծում է, որովհետև չեմ տեսնում այն իրավիճակը, որտեղ այն մարդիկ, ովքեր ասում են, որ հանքը չպետք է շահագործվի, կհամաձայնեն, որ հանքը շահագործվի: Որևէ պայման, իրավիճակ միևնույն է, նրանց չի համոզելու:

Որոշ մարդկանց համար այդ թեման դարձել է թրենդային. նույնիսկ չիմանալով՝ Ամուլսարը որտեղ է, դեմ են Ամուլսարին: Համարում եմ, որ դա անիմաստ թեմա է»։ 

Կիսվել