Մամուլ

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի շահագործվելու». Ալեն Սիմոնյան

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի շահագործվելու»։ Այսօր վարչապետը հանդես կգա Ամուլսարի մասին հայտարարությամբ։ Այդ մասին Փաշինյանի հետ դռնփակ հանդիպումից հետ լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եղել է բանավեճ, քննարկում, որի ընթացքում կարմիր գծի նման անցել է հետևյալը. եթե ՀՀ–ին, Սևանին, Ջերմուկին գոնե 0.1 տոկոս վնաս սպառնա, անկախ նրանից, թե որ միջազգային կազմակերպությանը, որ երկրին կամ անհատին դա դուր կգա կամ չի գա, հանքը չի շահագործվի, բայց եթե կլինի իրավիճակ, որտեղ մենք կտեսնեն, որ վնաս չկա, հանքը կշահագործվի։

Եթե կա փոքրիկ մտահոգություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա,  այդ կազմակերպության հերն էլ շուն դառնա, կարևորը ՀՀ–ն է, մեր բնապահպանական բարձր մակարդակն է։ Խոսում են ինչ–որ ճնշումների մասին։ Մոռացեք։ Սա այն կառավարությունը չէ, որի վրա կարող են ինչ–որ միջազգային կառույցներ ճնշում գործադրել»,– ասաց Սիմոնյանը։

Կիսվել էջում