Ինքնաթիռը Գյումրու օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն․ օդանավում եղել են 173 ուղևոր
Ինքնաթիռը Գյումրու օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն․ օդանավում եղել են 173 ուղևոր։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի մամուլի ծառայությունից։
Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։
Օդանավում եղել են 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։
Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով։