Արցախի «Եղնիկներ» զորամասում նորակոչիկները երդվեցին. «Արցախը Հայաստանն է և վերջ»
Արցախի «Եղնիկներ» զորամասում նորակոչիկները երդվեցին. «Արցախը Հայաստանն է և վերջ»։
Երեկ՝ օգոստոսի 12-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի լեգենդար «Եղնիկներ» զորամասում մեծ թվով նորակոչիկներ երդվեցին, որ հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների՝ պատրաստ են զոհել իրենց կյանքը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երդման արարողությունը տեղի ունեցավ զորամասի շարահրապարակում, լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի կիսանդրու ներքո։
Աղբյուր՝ shamshyan.com