Մամուլ

«Նիկոլի թվին իրենց լավ են զգում միայն խավարասերներն ու զոմբիները». Անի Կարապետյան

«Նիկոլի թվին իրենց լավ են զգում միայն խավարասերներն ու զոմբիները». – իր ֆեյսբուքյան էջում գրել է Անի Կարապետյանը։

«ԼԱՅՎԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԷՐ. ԱՌՆԵՏՆԵՐՆ ՈՒ ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԾԱՓԱՀԱՐԵԼ

Այսօր հերթական անգամ առիթ ունեցանք մոտիկից տեսնելու և <<ըմբոշխնելու>> թավշյա իշխանության քաղաքական բոբիկությունն ու սրտաճմլիկ զավեշտի հասնող տափակ մտածելակերպը՝ ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լայվով հեռարձակվող քննարկման տեսքով: Իշխանություն, որը ռեալ գործ անելու փոխարեն նախընտրում է ամեն ինչը վերածել շոուի, կրկեսի անվճար ներկայացման, որից ադեկվատ մարդու սիրտն անգամ խառնում է:

Բայց արի ու տես, որ հակակրանք ապրելու կամ գոնե նեղսրտելու փոխարեն, որ իրենց ուղղակի էշի տեղ են դրել, բազմաթիվ մեր հայրենակիցներ դեռևս շարունակում են նման լայվերի տակ հրճվել, հիանալ, գովաբնանել, իրենց մշտապես խաբող պաշտոնյաների մարմնի որոշ տեղերն ուտելու ցանկություն հայտնել:

Իրավիճակ, որը հատուկ չէ նորմալ հասարակություններին, այլ հատուկ է՝ կամ որևէ մոգական ծեսի ազդեցության տակ գտնվող, կամ վերջնականապես ցնորված հասարակություններին: Այլ կերպ այս աբսուրդը բացատրել հնարավոր չէ:

Ի դեպ, որոշ մոռացկոտների ուզում եմ հիշեցնել, որ նույն Փաշինյանը մի քանի ամիս առաջ կառավարության նիստում հայտարարում էր, թե Հայաստանը երեք հիմնական խնդիր ունի լուծելու՝ աղբահանությունը, հին մեքենաների կարկասները հավաքելը և հին կրպակները ապամոնտաժելը:

Այդ երեք գործողություններից ոչ մեկն այսօրվա դրությամբ արված չէ, քաղաքապետարանը ոչինչ չի արել ոչ աղբը թափելու, ոչ կարկաս ու կրպակ ապամոնտաժելու ուղղությամբ, ասեմ ավելին՝ աղբը եռակի-քառակի անգամ շատացել է, փողոցում վխտում են առնետները, տների ու բնակարանների շրջակայքում բազմացել ու իրենց լավ են զգում խավարասեր միջատները:

Փաստորեն, Նիկոլի երկրում, Նիկոլի թվին իրենց լավ են զգում միայն խավարասերներն ու զոմբիները, բայց ի տարբերություն զոմբիների, խավարասերները հիմար մեկնաբանություններ չեն գրում վարչապետի էջում»:

Կիսվել նյութով