Երեխայի մկրտությունն ավարտվել է մեծ աղմուկով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել. Տեսանյութ
ՌԴ Լենինգրադսկայայի շրջանի Գատչինա քաղաքում` Մարիենբուրգի եկեղեցում, երեխայի մկրտությունն ավարտվել է սկանդալով:
Մկրտության արարողության ընթացքում հոգևորականը կոպիտ է վարվել երեխայի հետ, ինչի արդյունքում փոքրիկը ստացել է վնասվածքներ:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է հոգևորականը գլխիվայր ընկղմում երեխային ջրի մեջ, չնայած որ նա արդեն բավականին մեծ է ավազանի համար:
Երեխայի մայրը դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն: