Մամուլ

Սևանում 25-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել

Սևանում 25-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել։ Օգոստոսի 12-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու մոտորանավակ:

Մինչ ջրափրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Ջրափրկարարները «Լագունա» լողափին հարակից ափից՝ մոտ 100 մ հեռավորությունից և մոտ 2 մ խորությունից, ջրից դուրս են բերել Սարգիս Բ.-ի (ծնված 1993 թ.) դին:

Կիսվել նյութով