Հայաստանում մոր և մանկան մահացության 3 դեպք է գրանցվել՝ մեկ շաբաթվա ընթացքում․ Տեսանյութ
Հայաստանում մոր և մանկան մահացության երեք դեպք է գրանցվել՝ մեկ շաբաթվա ընթացքում: Առողջապահության նախարարությունը, որը այս ընթացքում լուռ էր, միայն այսօր՝ օրվա երկրորդ կեսին է արձագանքել ողբերգություններին՝ այն էլ լրագրողների համառ պնդումների արդյունքում:
Առողջապահության նախարարի խոսնակը հայտարարել է, թե աշխատանքային խումբ է ուղարկվել Վեդի՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու:
Նախարարությունից հայտնել են նաև, որ այս և Արեգունիից ծննդկանի մահվան հանգամանքներին կանդրադառնան, երբ դատաբժշկական փորձաքննությունը ավարտվի: