Ազատ խոսք

«Դու՞ ինչ ես արել Գյումրու համար տարի ու կես վարչապետ ես»․ Անահիտ Մութաֆյան

«Դու՞ ինչ ես արել Գյումրու համար տարի ու կես վարչապետ ես»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։

«Ուրիշների հաշվին PR ող վարչապետը այսօր Գյումրիում էր։

Մի քաղաքում որը ավերիչ երկրաշարժից հետո վերակառուցվեց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ ՝ այսօր նա ազատազրկել է Քորարյանին ու հպարտ քայլում է Քոչարյանի վերակառուցած քաղաքում, մի տարի առաջ հանրապետության հրապարակում վարչապետ Կարեն Կարապետյանին «ժիլետ» անվանողը այսօր քայլում է Կարապետյանի սարքած փողոցով ու հիանում Գյումրու գեղեցկությամբ, ճաշում Կարապետյան ընտանիքի ռեստորանում, որը նաև զարկ տվեց Գյումրիում զբոսաշրջիկների ավելացմանը և 30 աշխատատեղի ստեղծմանը և հիանում Գյումրու զարգացմամբ։

Դու՞ ինչ ես արել Գյումրու համար տարի ու կես վարչապետ ես։ Ընդամենը Կարեն Կարապետյանի ծրագրով Գյումրիում վերակառուցվելիք զենքի գործարանը ուղորդել ես Տավուշի մարզ։

Կարապետյանը հյուրասեր մարդ է, բայց գոնե նրա ռեստորանում կերածդ չուրանաս»։

Կիսվել էջում