Մամուլ

Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. Տեսանյութ

Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, որոնք Մարալիկում բամբակամանվածքային նորաբաց գործարանի մուտքի մոտ սպասում էին վարչապետին, իրենց հարցերը ուղղելու համար։

Հիշեցնենք՝ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը, որը սկսում է բամբակյա և կիսաբամբակյա թելերի արտադրությունը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը, արտադրվելու են բամբակյա, կիսաբամբակյա թելեր, կգործի նաև կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ:

Կիսվել էջում