Շոու-բիզնես

«Մեր աչքի լույս, մեր անկրկնելի, ծնունդդ շնորհավոր»․ Մկրտիչ Արզումանյանի մայրիկի հուզիչ շնորհավորանքը՝ տղային

«Մեր աչքի լույս, մեր անկրկնելի, ծնունդդ շնորհավոր»։ Այսօր դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի ծննդյան օրն է։ Դերասանին շնորհավորել է մայրը՝ իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով համատեղ լուսանկար։ Լուսանկարին կից տիկին Սուսաննան կատարել է հետեւյալ գրառումը․

«Տղեեես, կյանքս ծնունդդ շնորհավոր!!! Մեր աչքի լույս, համեստ ու բարի, մեր անկրկնելի, պարզ ու մաքուր, մեր հոգատար ու հոգսաշատ, բոլորին հասնող ու օգնող, ադամանդի պես աչք ծակող ու թանկ, ոսկու պես շողացող ու շլացնող մեր անգին գանձ։

Լինես միշտ առողջ ու մնաս ինչպես կաս`ընտանիքիդ, ծնողներիդ, քույրիկիդ ու հարազատներիդ նվիրված։ Աշխարհի բոլոր բարիքները քեզ ցավդ տանեմ։ Աստված քեզ, և քո հրաշք ընտանիքին պահապան։ Պապա & Մամա»։

Կիսվել նյութով