«Չեմ սիրում նվնվան տղամարդկանց». Թամարա Գևորգյան․ ֆոտո
«Չեմ սիրում նվնվան տղամարդկանց»։ Սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Թամարա Գևորգյանը: Նա անկեղծորեն խոստովանել է, որ մինչ օրս հիշում է իր առաջին համբույրը, իսկ թե ինչպիսին պետք է լինի դերասանուհու կողակիցը, ինչը կարող է նրան վանել տղամարդու մեջ՝ կարդացեք նյութում:
Սերը երկկողմանի աշխատանք է:
Սիրել` նշանակում է հոգ տանել միմյանց մասին:
Չկա սեր առաջին հայացքից. սեր կա, ու հայացնքերի քանակն էական չէ:
Բոլոր եղանակներն էլ սիրո համար են, բացի ամառվանից, ամռանը շատ շոգ է
Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել անկեղծ ժպիտը:
Վանել՝ ոչ կոկիկությունը:
Տղամարդը պետք է լինի տղամարդ:
Կյանքն առանց սիրո չեմ կարող պատկերացնել:
Երբ սիրում ես, խոցելի ես դառնում:
Հանուն սիրո պատրաստ եմ՝ ինչքան մեծանում եմ այնքան սեղմվում է զոհողությունների շրջանակը
Սիրած էակի կողքին արթնանալը՝ սիրած էակի կողքին քնելն արդեն իսկ ամեն ինչ է
Սիրո գույնը ալ կարմիրն է:
Մինչ ամուսնանալը պետք է տեսնել միմյանց յուրաքանչյուր իրավիճակում:
Իմ առաջին համբույրը… հաճախ եմ հիշում
Շուտ ամուսնանալ` նշանակում է… շուտ սկսել բողոքել ամուսնական կյանքից:
Առաջին ժամադրությունը պետք է լինի… պետք է լինի
Երբ սիրում ես, պետք է հոգատար ու հանդուրժող լինես:
Տղաներին դուր է գալիս իմ սարկազմը:
Կամուսնանամ, եթե սիրեմ ու սիրված լինեմ:
Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր նվնվում են:
Աղբյուր՝ bravo.am