Շոու-բիզնես

«Չեմ սիրում նվնվան տղամարդկանց». Թամարա Գևորգյան․ ֆոտո

«Չեմ սիրում նվնվան տղամարդկանց»։ Սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Թամարա Գևորգյանը: Նա անկեղծորեն խոստովանել է, որ մինչ օրս հիշում է իր առաջին համբույրը, իսկ թե ինչպիսին պետք է լինի դերասանուհու կողակիցը, ինչը կարող է նրան վանել տղամարդու մեջ՝ կարդացեք նյութում:

tamara gevorgyan 3

Սերը երկկողմանի աշխատանք է:

Սիրել` նշանակում է հոգ տանել միմյանց մասին:

Չկա սեր առաջին հայացքից. սեր կա, ու հայացնքերի քանակն էական չէ:

Բոլոր եղանակներն էլ սիրո համար են, բացի ամառվանից, ամռանը շատ շոգ է

Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել անկեղծ ժպիտը:

Վանել՝ ոչ կոկիկությունը:

Տղամարդը պետք է լինի տղամարդ:

Կյանքն առանց սիրո չեմ կարող պատկերացնել:

Երբ սիրում ես, խոցելի ես դառնում:

Հանուն սիրո պատրաստ եմ՝ ինչքան մեծանում եմ այնքան սեղմվում է զոհողությունների շրջանակը

Սիրած էակի կողքին արթնանալը՝ սիրած էակի կողքին քնելն արդեն իսկ ամեն ինչ է

Սիրո գույնը ալ կարմիրն է:

Մինչ ամուսնանալը պետք է տեսնել միմյանց յուրաքանչյուր իրավիճակում:

Իմ առաջին համբույրը… հաճախ եմ հիշում

Շուտ ամուսնանալ` նշանակում է… շուտ սկսել բողոքել ամուսնական կյանքից:

Առաջին ժամադրությունը պետք է լինի… պետք է լինի

Երբ սիրում ես, պետք է հոգատար ու հանդուրժող լինես:

Տղաներին դուր է գալիս իմ սարկազմը:

Կամուսնանամ, եթե սիրեմ ու սիրված լինեմ:

Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր նվնվում են:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել էջում