Շոու-բիզնես

Մարդիկ չեն հավատալու քեզ, տղաները կմտածեն, որ դու ուզում ես իրենց դուր գալ․ Արուս Տիգրանյանը՝ հաջողակ լինելու մասին

Մարդիկ չեն հավատալու քեզ, տղաները կմտածեն, որ դու ուզում ես իրենց դուր գալ։ Լրագրող Արուսիկ Տիգրանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել։

«Դեռահաս աղջիկներին, որոնք երազում են հայտնի, հաջողակ, strong and independent lady դառնալու մասին․

Հիշիր, որ մարդիկ չեն հավատալու քեզ, տղաները կմտածեն, որ դու ուզում ես իրենց դուր գալ, աղջիկներն ավելի շատ կմտածեն, թե դու ուզում ես դուր գալ տղաներին։ Գործատուները կմտածեն, որ դու մի օր հղիանալու ես, ու չարժե հույս դնել քեզ վրա։

Մարդիկ կմտածեն, որ դու հարուստ ընկերոջ շնորհիվ ես բարձրանում վեր։ Ընկերներդ կսկսեն մրցակցել քեզ հետ, ու դու չես կարողանա կիսվել իրենց հետ առաջվա պես, իսկ քեզ սիրահարված տղամարդիկ կվախենան քեզանից պակաս հաջողակ լինելուց։

arus tigranyan

Վստահաբար դու կունենաս մարդկանց, որոնք քեզ կօգնեն ու թևեր կտան, բայց եթե ուզում ես դառնալ էն հաջողակ կանանցից մեկը, ովքեր ապացուցում են, որ մենք միայն ճաշ եփելու համար չենք, պիտի կարողանաս ընդունել, որ աշխարհում բոլոր մարդիկ քեզ ցած են քաշելու։

Մեր ընկերների համար, երբեմն, հեշտ չի ընդունել մեր հաջողությունները, հեշտ չի սիրել մեզ ուժեղ ու անկախ, անկառավարելի, անկանխատեսելի, իրենց համար հեշտ չի ընդունել, որ քեզ մոտ ստացվեց էն, ինչին նա չէր հավատում։

arus tigranyan 1

Մարդիկ կփորձեն թերագնահատել քո հաջողությունները, որ քո կողքին իրենց փոքր չզգան, և դու պիտի կարողանաս շարունակել սիրել իրենց։ Հենց գա էդ պահը՝ անկախ ամեն ինչից՝ բոլոր թեքված երեսներից, վատ քոմենթներից, տգեղ ենթատեքստերից, կորած ընկերներից, անհիմն մեղադրանքներից հետո մարդկանց սիրելու, մնացած բոլոր ճանապարհները անցանելի կդառնան»,- գրել է նա:

Կիսվել