Մամուլ

«Մեր շարքերն օրեցօր ավելանում են». Քոչարյանի աջակիցներ

«Մեր ձեռքն իշխանությունների զարկերակից չենք հեռացնելու: Իրենց կայացրած ցանկացած ապօրինի որոշման և վճռի դեմ պայքարելու ենք՝ դուրս գալով փողոց: Օրվա իշխանութունը չի վայելելու ժողովրդի սերն ու հարգանքը, քանի որ մեր շարքերն օրեցօր ավելանում են»։

Այս մասին այսօր լրագրողներին ասեցին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:

Մասնակիցները վստահեցնում են, որ նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու:

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մամուլի ասուլիս է տվել։

Կիսվել