Պատգամավորը պտի լինի թանգանոց կոստով, ճոխ մաշնով, մի զորք հաստավիզ տավարի հայացքով ախռանիկներով
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե հա, պատգամավորը պտի լինի փորիկով, թանգանոց կոստով, ճոխ մաշնով, մի զորք հաստավիզ տավարի հայացքով ախՌաննիկներով, տարբեր ոլորտներում մենաշնորհներ պտի ունենա, քիչ էր մնում մոռանայի, մեզանից գողացած փողերով դեղին տռուսիկով Բադեն-Բադենում լողնա, որ կարգին տղա լինի։
Թե չէ աշխատավարձով ապրող, պապուս թվի մեքենայով, տրանսպորտով կամ ոտով գործի եկող, ընդմիջմանը բուֆետում հաց ուտող, մեր պես խանութից շոր առնող, խանութում հերթ կանգնող, խալի լվացող պատգամավորը ինչների՞ս ա պետք։
Ձեր տունը շինվի, գրում եք գրելո՞ւ համար: Ախր նենց բանի համար քննադատեք, որ մարդ կարդալուց հետո չափսոսա կարդալու վրա ծախսած ժամանակը»: