Մամուլ

Զինծառայողի մահվան քրգործով ձերբակալվել է դիրքի ավագը

Զինծառայողի մահվան քրգործով ձերբակալվել է դիրքի ավագը։ Ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Դիրքի ավագը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, այն է` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը։

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին` սպանության, և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին` ինքնասպանության հասցնելու մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Վոլոդյան ընդամենը 7 ամսվա զինծառայող էր և իրենց տան միակ տղան։

Կիսվել