Աշխարհ

Ադրբեջանում ռազմական օդանավ է կործանվել

Երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում Ադրբեջանում МиГ-29 ռազմական օդանավ է կործանվել, որն իրականացնում էր ուսումնական թռիչք:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ օդանավը կորցրել է կապը և անհետացել ռադարներից:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը: Տեղի ուժերը միջոցներ են ձեռնարկում՝ օդանավը և օդաչուին գտնելու համար:

Կիսվել էջում