Ազատ խոսքՄամուլ

Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր. Մարինա Խաչատրյան (լուսանկարներ)

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանից

16.07.2019 Դիմում

Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,

Համացանցում առկա տեղեկատվության համաձայն ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում։

Ծառայությունից ազատման պատճառը եղել է ողնաշարի 30 աստիճան սկոլիոզի առկայությունը Ռ. Բադասյանի մոտ, որը համարվում է երրորդ աստիճանի սկոլիոզ (նկար 1)

Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելը

Այս հիվանդության ախտորոշումը դրվում է անհատի անմիջական զննության և ողնաշարի ռադիոլոգիական հետազոտության միջոցով։

Համաձայն մասնագիտական գրականության տվյալների, երրորդ աստիճանի սկոլիոզի պարագայում, անհատի մեկ ուսը ՄԻՇՏ բարձր է լինում մյուսից, իսկ կեցվածքը լինում է թեք (նկար 2):

Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելը

Սակայն, ուսումնասիրելով Ռուստամ Բադասյանի համացանցում առկա նկարները, գալիս ենք այն եզրակացության, որ Ռ. Բադասյանի կեցվածքն ուղիղ է, իսկ ուսերը` նույն բարձրության վրա (նկար 3 և 4):

Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելը
Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելը

Սկոլիոզի բուժման եղանակները լինում են կոնսերվատիվ և վիրաբուժական։ Կոնսերվատիվ բուժման բաղադրիչ է կազմում մանուալ թերապիան, բուժական ֆիզկուլտուրան և ծանրոցների միջոցով բժշկական մանիպուլյացիաները։

Սակայն, Ռ. Բադասյանն ակտիվորեն զբաղվում է ոչ թե բուժական ֆիզկուլտուրայով այլ սպորտով. խաղում է թենիս, սկվոշ և այլն (նկար 5):

Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանի հայրը` Վլադիմիր Բադասյանը, այդ տարիներին հանդիսացել է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ։ Ռ. Բադասյանի կնքահայր, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը երկար տարիներ պաշտոնավարել է որպես ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։

Հաշվի առնելով վերոգրյալը, համարում եմ, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։

Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։

Հարգանքով,

Բժիշկ-նեյրովիրաբույժ

CNS անդամ

WINS անդամ

WSSFN անդամ

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Մարինա Խաչատրյան

Կիսվել