Ազատ խոսք

Երբ հանրությանը կներկայացնեք, դրանից հետո նոր հաթաթա կտաք լրատվամիջոցներին. Աղվան Պողոսյանը՝ Մարիամ Փաշինյանին

Երբ հանրությանը կներկայացնեք, դրանից հետո նոր հաթաթա կտաք լրատվամիջոցներին։ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանի դուստրը` Մարիամը, դաստիարակչական խորագրով ստատուս է գրել, էլի կիզակետում են հայտնվել լրատվամիջոցները: Նիկոլի դուստրը գտնում է, որ հանրությունը պետք է իմանա որոշ լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների մասին:

Դե, հմի ըստեղ են ասել, աʹյ հորդ Աստծուն մեռնեմ, էդ նույն հանրությունը պետք է իմանա, թե Ձեր ընտանիքին պատկանող լրատվամիջոցը տարիներ շարունակ ի՞նչ ֆինանսական խողովակներից է սնվել, երբ հանրությանը կներկայացնեք, դրանից հետո, տնով-տեղով, նոր հաթաթա կտաք լրատվամիջոցներին»:

Կիսվել