Մամուլ

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ․ ըստ տեղեկությունների՝ նա Երևանում գործող հանրահայտ տոնավաճառներից մեկի փայատերերից է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։

Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանն է։ Նրա հայրը՝ Մարտին Հովհաննիսյանը, տարիներ առաջ է հրազենի գործադրմամբ սպանվել, ով ավելի շատ հայտնի էր «Տրամվի պարկի» «Կոլե» մականվամբ։

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով