«Ես կրակում էլ չեմ այրվում». Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է իրեն այրել սպառնացող ԼԳԲՏ ակտիվիստին
«Ես կրակում էլ չեմ այրվում». Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է իրեն այրել սպառնացող ԼԳԲՏ ակտիվիստին։
«Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Գևորգյանը առաջարկել է ինձ «այրել», «մորթել» և «վտարել երկրից»։ Բայց, թե ինչո՞ւ՝ ինձ այրելու իր անսահման մղումը վերջինս չի բացատրել։
Ասեմ, որ այրելու և մորթելու կոչ անող սույն պերսոնաժը առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու և կախելու կոչեր տարբեր ժամանակներում, տարբեր պերսոնաժների կողմից շատ են հնչել։ Ընդամենն ասեմ, որ իզուր ավելորդ էներգիա և էմոցիա մի ծախսեք՝ ես կրակում չեմ այրվում։
Եվ, որպես հետգրություն. կարծում եմ, որ նման հայտարարություններով պիտի զբաղվի մեր ոստիկանությունը, որն այլևս ժողովրդինն է։ Ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ Հայաստանում բոլորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, սակայն չի կարող լինել և չպետք է լինի սոցիալական որևէ խավ, ով իր իրավունքները գերադասի այլոց իրավունքներից։ Որովհետեւ՝ «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»:
Ի դեպ, սույն օգտատիրոջը, ինձ այրելու և մորթելու կոչեր անելուց զատ, չէր խանգարի բարելավել հայերենի իր իմացությունը և տեղյակ լինել, որ «մորթել» բառը չի գրվում «ռ»-ով, «ներեղություն» բառ էլ հայերենում չկա, կա «ներողություն»։ Սա՝ մի թեթեւ լիկբեզ սույն ազատատենչին»։