Ազատ խոսք

«Նիկոլ Փաշինյանը սեփական վարկանիշը պահելու համար մանիպուլացնում է մարդկանց». Անահիտ Մուտաֆյան

«Նիկոլ Փաշինյանը սեփական վարկանիշը պահելու համար մանիպուլացնում է մարդկանց և ազդում նրանց էմոցիոնալ դաշտի վրա։ Մեկ տարի շարունակ նա խոսում է մարտի 1 ի բացահայտման, մեղավորներին պատժման մասին։

Նա և մանիպուլացված ժողովուրդը դատապարտում ու մեղադրում է երկրի ղեկավարին ով ընդամենը փորձել է պահպանել երկրի ներքին կայունությունը և զսպել Նիկոլ Փաշինյանի, ԼՏՊ ի, Ալիկ Արզումանյանի կողմից մանիպուլացված և արդեն չափ ու սահման կորցրած քաղաքացիներին։ Այո՝ ցավալի է տասը զոհ գլուխ եմ խոնարհում բոլորի շիրիմների առջև:

Երեկ նոր Հայաստանում, որի ղեկավարը սեր, թավիշ է քարոզում անցկացվեց բողոքի խաղաղ ակցիա, մասնակիցների թիվը մոտավոր հարյուր էր, այդ հարյուր հոգու դեմ Փաշինյանի ոստիկանապետը դուրս էր բերել 700 ից ավել ոստիկան, ոոստիկանական մեքենաներ նույնիսկ խոսակցություն կար, որ պատրաստվում են ջրցան բերել։ Սա աբսուրդ է, զավեշտի հասնող իրավիճակ։

Փաշինյանի ոստիկանները բերման ենթարկեցին 6 ակտիվիստի, հարվածեցին բողոքի ակցիային մասնակցող հաշմանդամ ակտիվիստին, ծեփեցին ու ասֆալտին փռեցին կանանց, ինչի արդյունքում վատացավ մի քանիսի ինքնազգացողությունը։

Մենք ընդամենը հարյուրն էինք Փաշինյան և ընդամենը երթ էինք անում Փաշինյան, եթե հազարներով դուրս գանք փողոց դու ժողովրդի դեմ տանկեր էլ կհանես, բայց ոչ թե երկրի ներքին անվտանգությունը պահպանելու համար ինչպես եղավ 2008 ին այլ շանտաժով ու մանիպուլյացիայով ճանկածդ պաշտոնը պահպանելու համար»։

Կիսվել նյութով