Շոու-բիզնես

«Ես կշարունակեմ սիրել քեզ մեր աղջկա՝ Աստրիի մեջ»․ Ինգրիտ Կոկչյանի հուզիչ գրառումը ամուսնուց բաժանվելու մասին

«Ես կշարունակեմ սիրել քեզ մեր աղջկա՝ Աստրիի մեջ»: Ինգրիտ Կոկչյանը հայտնել է, որ բաժանվել է ամուսնուց՝ Արմեն Մկրտչյանից, որի հետ համատեղ կյանքը տևել է 5 տարի: Ինգրիտը Ինստագրամի իր էջում հուզիչ գրառում է արել Արմենի հետ ամուսնական կյանքի անմոռանալի տարիների և նրանով հիանալու մասին:

«Ահա և եկավ ավարտը… Իմ թանկագին ընկեր, ամենաարժանին տղամարդկանցից, քեզ հրաժեշտ տալու պահին իմ շրթունքներին ժպիտ է, որն արտահայատում է խորը թախիծ: Շնորհակալ եմ քեզ 5 տարի և մեկ ամիս հիասքանչ կյանքի, ամենօրյա երջանկության և ուրախության, հույզերի անսահման գունապնակի, բարության և պաշտպանության, մեջքիս յուրաքանչյուր համբույրի ու սուրբ արցունքի, բոլոր նվիրված ծաղիկների, պատրաստված սպագետիի, ընկերական զրույցների, հրաշալի հիմար կատակների և անզսպելի ծիծաղի, օվկիանոսի, օվկիանոսի ափին կերած ծովախեցգետնի համար:

Նրա համար, թե ինչպես էիր հոգ տանում իմ մասին, որ բռնել էիր իմ ձեռքը ծննդատանը, իմ հանդեպ չափազանց սրտատրոփ և ծայրահեղ անտարբեր վերաբերմունքի համար: Շնորհակալ եմ Աստրիի համար: Մեր գեները միավորվել են նրա մեջ։ Նրա մեջ մեր սերը կապրի հավերժ, մեր սիրո մասնիկները նա կտա սերունդներին, և ես կշարունակեմ սիրել քեզ Աստրիի մեջ:

Ինգրիտ Կոկչյան

Ճշմարտությունն ասում է՝ կինն ամբողջությամբ ճանաչում է տղամարդուն միայն բաժանումից հետո: Քեզ ճանաչելն ինձ համար հաճույք է:

Ինգրիտ Կոկչյան

Դու հոգ էիր տանում իմ մասին, սփոփում, ոգեշնչում, կերակրում ու սիրում, կիսվում լավագույնով, որ ունեիր: Բայց ես փյունիկ եմ, և դա անհերքելի է: Լցված հիացմունքով ու երախտագիտությամբ՝ ես բաց եմ թողնում քեզ»,- գրել է Ինգրիտը:

Ինգրիտ Կոկչյան
Կիսվել