ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» ակցիա իրականացնել Բաքվի մարզադաշտում` ի աջակցություն Մխիթարյանի
ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» ակցիա իրականացնել Բաքվի մարզադաշտում` ի աջակցություն Մխիթարյանի։ Ֆուտբոլիստները ծրագրում էին իրենց աջակցությունը ցույց տային Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ, սակայն ՈւԵՖԱ-ն արգելել է լոնդոնցիներին որևէ ակցիա իրականացնել, հաղորդում է The Daily Mail-ը:
Խաղացողները դիտարկել են նախավարժանքի ժամանակ Մխիթարյանի անունով մարզաշապիկների կրումը: Սակայն ՈւԵՖԱ-ից ներքին աղբյուրները հաղորդել են, որը խստիվ արգելվել է նման քայլի գնալ, կազմակերպության կանոնադրության համաձայն, խաղից առաջ կատարվող բոլոր ակցիաները պետք է քննարկել եվրոպական ֆուտբոլը կառավարող մարմնի հետ:
«Արսենալի» մամուլի ծառայությունը նույնպես զգույշ է Մխիթարյանի վերաբերյալ հայտարարությունների հարցում: «Արսենալում» չեն ցանկանում հրահրել որևէ կոնֆլիկտ, այդ պատճառով, եզրափակիչը կանցնի առանց ակցիաների:
Հիշեցնենք՝ երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս: