Պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի. «Արսենալ»-ի հույն պաշտպան Սոկրատիս

Պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի: Այս համոզմանն է Լոնդոնի «Արսենալ»-ի հույն պաշտպան Սոկրատիսնը

«Իհարկե, Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մենք շատ տխուր ենք, և հիմա պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի: Պետք է մեր խաղ խաղանք և հավատանք, որ կարող ենք: Եթե մենք 100 տոկոսով նվիրվենք և հաջողություն մեզ մի քիչ ժպտա, ապա կհաղթենք»,- ասել է Սոկրատիսը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:

«Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ:

Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

Աղբյուր՝ 1in.am