Կոչ եմ անում հեռու մնալ Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց
Կոչ եմ անում հեռու մնալ հայ զինվորականներին, այդ թվում նաև Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց: Այդ մասին Ֆեյսբուքայն իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ՝ Արշավիր Ղարամյանը:
«Հայոց բանակն ու նրա փառապանծ զինվորներին փնովողները, ծաղրողներն ու անհարկի քննադատողները թշնամուն գովաբանողներն են։ Համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետագա ժամկետային ծառայությունը շարունակելու համար ԱՀ-ից ՀՀ տեղափոխելու լուրը:
Այդ համատեքստում ինչ քննարկումներ ասես, որ չեն բարձրաձայնում, բայց ամենից զավեշտալին այն է որ որոշ օգտատերեր այդ լուրը համեմելով կեղծիքի և ստի սոուսով` փորձում են ներկայացնել այն իբր թե մոտակա ժամանակներս սպասվող «դավադիր պատերազմից» Աշոտին ապահով հեռավորության վրա պահելու ծնողների ցանկությամբ:
Հարգելիներս, Հայոց բանակը մի միասնական կուռ համակարգ է որի մի մասն էլ Արցախի ՊԲ-ն է, և ոչ մի կապ չունի թե տվյալ պահին զինվորականը ծառայական հարցերով և խնդիրներով որտեղ է գտնվում, այնպես որ` ռազմական գործողություններ սկսվելուն պես` նա ստորաբաժանման կազմում ձեռնամուխ է լինելու մարտական խնդիրների կատարմանը:
ՊԲ զինծառայողները, այդ թվում նաև ժամկտային, պարբերաբար մասնակցում են ՀՀ-ում տեղակայված Հայոց Բանակի տարբեր զորամասերում իրականացվող հավաքների, մասնագիտական աստիճանի բարձրացման և հմուտություների կատրելագործման նպատակով անց կացվող պարապմունքների, այնպես որ` Աշոտը բացառություն չէ :
Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց Բանակը և հայ զինվորականներին, այդ թվում նաև Հայոց Բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց»: