Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը

Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։

Օրերս մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Արցախից տեղափոխվել է Երևան:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել հարցի վերաբերյալ.

«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»:

Հիշեցնենք՝ օրերս Աննա Հակոբյանը ադրբեջանցի լրագրողին հարցին, թե ինչու է իրենց որդին ծառայում Արցախում՝ պատասխանել էր․ «Պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում ԼՂ-ի բանակում»։