Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ռազմական երկու համալսարաններին
Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին:
Այս ռազմական համալսարաններում ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը խիստ կարևոր նշանակություն ունի: Առանց ժամանակակից մարզասարքերի հնարավոր չէր ապահովել նրանց ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Վարդանյան ընտանիքի միջոցներով Երևնաի 2800-ամյակի կապակցությամբ նոր այգի բացվեց։
Մանրամասները` տեսանյութում: