Մամուլ

Թքած ունեմ բոլոր վտանգների վրա, մինչև վերջ պայքարելու եմ ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի դեմ

Մինչև վերջ պայքարելու եմ ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի դեմ։ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի թեմային։

«Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը։

Գիտեք՞ խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր կարող է նստել ինձ վրա։

Ուրեմն ասեմ… Թքած ունեմ բոլոր վտանգների վրա։ Իմ քաղաքական ուժի հետ մինչև վերջ պայքարելու եմ այդ արատավոր երևույթի դեմ՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով…»։

Կիսվել