Քոչարյանին ներսում դատում են, իսկ իր աջակիցները դատարանի դիմաց պար են բռնել
Քոչարյանին ներսում դատում են, մի խումբ երիտասարդներ դատարանի դիմաց Արցախի դրոշով Սիրուշոյի երգի տակ պարում են։
Հիշեցնենք, էր ժամեր առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ։
Նիստը նախագահող դատավորը նշեց, որ երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին:
Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջրոդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։