Արցախի ներկա և նախկին նախագահները 500 հազարական դրամ են վճարել, Քոչարյանի ազատության համար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ։

Նիստը նախագահող դատավորը նշեց, որ երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին: Եվ վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացրեցին դատարանին։ 

Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջրոդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։ 

Հիշեցնենք՝ երեկ դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասել է․

«Երաշխավորությունը միջամտություն չէ, դա ուղղակի երաշխավորություն է, իսկ ինչի՞ պետք է չանեին, իրենց մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստեի՞ն»: 

Կիսվիր ընկերներիդ հետ