Շոու-բիզնես

«Կարծում էի` մրցույթում կանցնի բնական գեղեցկությունը». Եվա Բաղդասարյանը` «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթի դժգոհությունների մասին

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն այն 20 աղջիկներից մեկն էր, որոնք իրենց ուժերն էին փորձում «Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսի համար։ Նախորդ տարի «Թոփ մոդել ԱՊՀ 2018»-ին Եվան զբաղեցրեց 5-րդ տեղը` ստանալով 4-րդ «Վիցե միսս» տիտղոսը, իսկ այս անգամ նրան չհաջողվեց հայտնվել լավագույն հնգյակում։ «Կարծում էի` մրցույթում կանցնի բնական գեղեցկությունը»:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է մրցույթի մասին՝ հայտնելով իր դժգոհությունները։ Նրա խոսքով`գեղեցկության մրցույթներին պետք է մասնակցեն ու հաղթեն բացառապես բնական գեղեցկություն ունեցող աղջիկները։

«Մրցույթի կազմակերպվածությունից այդքան էլ գոհ չեմ, որովհետև կարող էր շատ ավելի լավ լինել։ Մրցույթին մասնակցելով` կարծում էի, որ պետք է բոլորս լինեինք բնական, առանց կոսմետիկ միջամտության, կլիներ շրթունքնե՞ր, թե՞ քիթ։ Ինձ շատ են քննարկում, ասում են` ամբողջությամբ «սարքած» է, բայց յուրաքանչյուրին կարող եմ ապացուցել, որ իմ դեմքին արհեստական ոչինչ չկա։

Ժամանակին, այո՛, շրթունքներիս ծավալը մեծացրել էի, սակայն, երկու տարի առաջ «Միսս Արմենիա» մրցույթին մասնակցելու հայտ էի ներկայացրել և կիսաեզրափակիչ չանցա շրթունքներիս անբնական լինելու պատճառով։ Այդ ժամանակ որոշեցի հեռացնել ֆիլլերները և հիմա ամբողջությամբ բնական եմ։

Եվա Բաղդասարյան

Կարծում էի, որ այս մրցույթում կանցնի բնական գեղեցկությունը՝ առանց կոսմետիկ միջամտությունների, որովհետև գեղեցկության մրցույթներին պետք է մասնակցեն աղջիկներ, որոնք բնական են։ Բայց այս մրցույթում դա հաշվի չառան,- ասաց Եվան ու ծիծաղելով հավելեց,- երևի չպետք է հրաժարվեի կոսմետիկ միջամտություններից»։

Հարցին` նկատի ունի, որ մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանն արհեստական գեղեցկությո՞ւն ունի, պատասխանեց. «Ես հաղթողի վերաբերյալ չեմ կարող որևէ բան ասել, որովհետև դա իմ կողմից շատ գռեհիկ ու տգեղ կլինի»։

Դերասանուհու խոսքով` հետնաբեմում ամեն ինչ հրաշալի է անցել, ինքն էլ հասցրել է մտերմանալ աղջիների հետ։ Մասնակցության համար Եվան բոլորին շնորհավորեց, սակայն ասաց, որ փոշմանել է մասնակցության համար։

«Ես փոշմանել եմ, որ մասնակցել եմ մրցույթին, որովհետև անգամ հնգյակի մեջ չկայի, ինչը ոչ միայն ինձ էր զարմացրել, այլև մասնակիցներին։ Ես չեմ զարմանում, որ Հայաստանում կազմակերպված մրցույթը կարող է այսպիսին լինել։ «Թոփ-Մոդել ԱՊՀ»-ն բոլորովին այլ կազմակերպվածություն ուներ, ժյուրիում դրսից եկած  մարդիկ էին։ Նրանք տեղում որոշում կայացրին, ոչ թե արդեն որոշված էր, թե ով պետք է հաղթի։

Եվա Բաղդասարյան

Եթե որոշված էր, թե ով պետք է հաղթի, ինչու էին այդքան մարդ հավաքել մրցույթին մասնակցելու համար։ Չեմ կարող ասել` նախապես իմացե»լ են, թե ոչ, միայն կնշեմ, որ եթե մարդը մեկ անգամ ինչ-որ մրցույթի մասնակցում և որևէ ձեռքբերում չի ունենում, հաջորդ անգամ հաստատ ինչ-որ նպատակ է ունենում, նոր է մասնակցում  մրցույթի (նկատի ունի «Հայաստանի գեղեցկուհի» ճանաչված Հայկուհի Մաթևոսյանի մասնակցությունը «Միսս Արմենիա 2017»–ին և մրցանակային տեղ չզբաղեցնելը, հեղ.)։  Ես չգիտեմ` հաղթողն առա՞ծ էր, թե՞ որևէ այլ բան, դա կազմակերպիսչների ներքին խոհանոցն է, բայց իմ տեսակետը սա է»,- ասաց Եվան։

Եվա Բաղդասարյան

Դերասանուհու խոսքով`  Հայաստանում ինքն այլևսնման մրցույթների չի մասնակցելու։ Այս անգամ պարզապես ուժերը փորձելու ցանկություն ուներ։ «Ես անգամ հնգյակ չեմ անցել, ուզում եմ բոլորն իմանան, որ ինձ համար որևէ մեկը չի բարեխոսել։ Ինքնուրույն եմ գնացել մասնակցելու, փորձել եմ իմ ուժերը։ Շատերն էին մտածում, որ եթե Եվան է, դերասանուհի է, Ինստագրամում ունի շատ հետևորդներ, ուրեմն գիտի ինչի համար է դիմում, հաստատ իրեն կընտրեն։ Նման բան չկա՝ ուժերս ինքնուրույն փորձեցի և այսպես ստացվեց»,– եզրափակեց նա։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել