Մամուլ

Հայրս անսահման ուժի տեր մարդ է․ Գայանե Քոչարյան

«Մենք բոլորս գիտենք, որ հայրս շատ է սիրում բնություն, քայլել լեռներում երկար, բայց թե ինչպես է նկարագրում բնությունը, մեզ համար անակնկալ էր։ Հայրս անսահման ուժի տեր մարդ է»,- մայիսի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսի ժամանակ Yerevan Today-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի դուստր Գայանե Քոչարյանը։

«Գիրքը շատ արժեքավոր է, որովհետև չնայած այն ինքնակենսագրական է, սակայն նաև Հայաստանի անկախության տարիների կենսագրությունն է: Հայրս անսահման ուժի տեր մարդ է»,- ասաց դերասան Վարշամ Գևորգյանը։

«Շատ մարդկանց, ամբողջ ազգին հետաքրքրիր կլինի գիրքը։ Ռոբերտ Քոչարյանն առաջին օրից մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։ Պատմություը չեն կարող փոփոխել, որքան էլ փորձեն։ Ճանաչելով իրեն՝ բնութագրում եմ որպես ամուր, խիզախ, ազնիվ մարդ»,- ասաց գործարար Արտակ Թովմասյանը։

Կիսվել նյութով