Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը իրենց չորրորդ երեխային անվանակոչել են՝ Ռոբերտ-Հարութ
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ունեցան իրենց չորրորդ երեխան։ Երեխային ունեցել է փոխնակ մայրը։ Նույն ճանապարհով է լույս աշխարհ եկել նաև նրանց երրորդ երեխան։
Այս մասին Քիմը հայտնել է իր Twitter-ում։ Նա գրել է․ «Նա այստեղ է, և նա հիանալի է։ Նա ասես Չիկագոյի նմանակը լինի։ Վստահ եմ՝ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։
Քիմը նախքան փոքրիկի լույս աշխարհ գալը հայտնել էր, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։
Օրերս “baby shower” երեկույթի ընթացքում արված տեսանյութի վրա հայտնվել էր “Robert-Harut” գրությունը։