ԺամանցՇոու-բիզնես

Քիմ Քարդաշյանը հարցազրույցի ժամանակ հայերեն է խոսել և պատմել, թե ինչն է սիրում Հայաստանում

Քիմ Քարդաշյանը հեղինակավոր “Vogue” ամսագրի ամերիկյան խմբագրությանը՝ պատասխանելով տարբեր հարցերին նաև հայերեն է խոսել ։

38-ամյա հայուհին հարցազրույցի ընթացքում անդրադարձել է իր հայկական ծագմանը: Քիմը պատմել է, որ Հայաստանում ամենաշատը սիրում է հայկական ուտեստները, իսկ միակ հայերեն արտահայտությունը, որին տիրապետում է՝ «ինչպե՞ս ես»-ն է։

Քարդաշյանի հարցազրույցին ներկա են եղել նաև ամուսինը և երեք երեխաները: Աստղն ընդգծել է, որ սա իսկապես հազվագյուտ երևույթ է, երբ իրենք ամբողջ ընտանիքով միասին տանն են լինում:

Հարցազրույցի ընթացքում դերասանուհին ևս մեկ անգամ հաստատեց այն շշուկները, որ սպասում է չորորդ երեխային։

Կիսվել նյութով