Մամուլ

Բացառվում է, ես նկատեմ որևէ կաշառքի դեպք ու չկանխեմ․ Դավիթ Սանասարյան

Բացառվում է, ես նկատեմ որևէ կաշառքի դեպք ու չկանխեմ․ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին,Դավիթ Սանասարյան ասեց հատուկ հրավիրված ասուլիսում։

«ՊՎԾ ցանկացած աշխատակից, ում հետ ես հանդիպել եմ աշխատանքի ընդունվելուց առաջ, շատ հստակ պահանջ է դրվել, որ այս կառույցը, այն կառույցն է, որտեղ որևիցե մեկը չի կաևող անձնական շահերը, բացի աշխատավարձից ու պարգևավճարներից, այլ շահ հետապնդի պետական պաշտոնը սպասարկելու։

Շատ խիստ եմ խոսել բոլորի հետ։ Ես վստահ եմ, եթե դուք ՊՎԾ աշխատակիցների հետ խոսեք, իրենց այդ մասին կփաստեն։ Շատերն անգամ ասում են՝ եթե չլիներ այդ պահանջը, մենք չէինք աշխատի Պարոն Սանասարյանի հետ»,-ասեց Սանասարյանը։

Նա նաև վստահեցրեց, որ բացառված է, որ նա տեղյակ լիներ կոռուպցիոն որևէ չնչին քայլից, վստահ լիներ, որ նման բան է տեղի ունենում, անպայման կկանխեր։

Կիսվել