2018-ի համեմատ 50 հազարով ավել աշխատատեղ է գրանցվել Հայաստանում․ վարչապետը ներկայացնում է
2019 թվականի հունվարի 2018-ի համեմատ 50 հազարով ավել աշխատատեղ է գրանցվել Հայաստանում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նույնիսկ երբ ՊԵԿ-ը հանդես եկավ պարզաբանումով, շարունակվեցին նման քննարկումները:
«Ես հանձնարարել էի փաստաթուղթ ներկայացնել, թե որտեղ եւ ինչպես են ձեռք բերվել այդ աշխատատեղերը: Իհարկե, մեծ մասը ստվերից դուրս բերված աշխատատեղեր են:
Ինձ ներկայացրել են բացվածքը եւ այդ տեղեկանքը հիմա իմ ձեռքի տակ է եւ ես հերթով կներկայացնեմ թվերը:
Օրինակ, մեծածախ եւ մանրածախ առեւտուր, մեքենաների եւ մոտոցիկլների նորոգում. Այս ոլորտում 2019-ի հունվարին 2018-ի համեմատությանմբ 16 հազար 427 աշխատատեղի աճ կա, մշակող արդյունաբվերություն՝ 9500 աշխատեղի աճ, հանրային սննդի կազմակերպում՝ 8334 տեղի աճ, սպասարկման այլ ծառայություններ՝ 5774 տեղի աճ, տեղեկատվության ոլորտում՝ 2600 տեղի աճ»:
Վարչապետը նաեւ հավելեց, որ որեւէ մեկը չպետք է կասկածի տակ առներ այդ թիվը, որովհետեւ ոչ թե կառավարությունն է գնացել հայտնաբերել այդ թիվը, այլ ընկերություններն իրենք են հայտարարագրվել: Եթե ահրաժեշտություն լինի, կարող են նաեւ ըստ ընկերությունների ներկայացնել աշխատատեղերը:
Մանրամասները՝ տեսնայութում․