«Յուղոտ» պաշտոն. Վարչապետն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Փաշինյանը այդ մաքսակետում կարգադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաև մաքսատան պետը:
Վարչապետի վարորդի մորաքրոջ տղան նոր Հայաստանում բավական արագ է պաշտոնի բարձրացում ստանում:
Ավելի վաղ նա նշանակվել էր օդանավակայանի կարգոյի պետ, որը ևս չափազանց եկամտաբեր պաշտոն է համարվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: