Մամուլ

Պարոն Արշակյան, ՀՀ ճանապարհների բարեկարգության հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ ինչով. Անի Սամսոնյան

Պարոն Արշակյան, ՀՀ ճանապարհների բարեկարգության հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ ինչով. Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանին։

«Ողջունելի է, երբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը հետևում է քաղաքական անցուդարձին մեդիայով և ժամանակ ունի հեռուստացույց դիտելու։

Բայց ես չեմ կարողանում հասկանալ և ողջունել այն, որ պարոն Արշակյանն, իր առաջնային խնդիրները թողած, մեկնաբանում է ընդդիմադիր գործընկերների կարծիքը։

Պարոն Արշակյան, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը և աշխարհի հայությունը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական խաղաղ հեղափոխությունը գնահատում է որպես շրջադարձային դրական փոփոխություն և «Լուսավոր Հայաստանի» հետ միասին ակնկալում է, որ մենք պիտի ունենանք բարեկարգ ճանապարհներ, այնինչ այս պահին ՀՀ ճանապարհների բարեկարգության հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ ինչով։

Սա էլ մի օրինակ Ձեզ Վանաձոր-Դիլիջան ճանապարհից։ Ի գործ»։

Ողջունելի է, երբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը հետևում է քաղաքական անցուդարձին մեդիայով և ժամանակ ունի…

Gepostet von Ani Samsonyan am Montag, 22. April 2019
Կիսվել