ՄամուլՏեսանյութ

Երևանում մերսման սրահները թրաֆիքինգի օջախ են, ուսումնասիրեք, որ դրանք արագ փակվեն. Բագրատյանը՝ փոխնախարարին

ՀՀ-ում՝ հատկապես Երևան քաղաքում լայն տարածում ունեն մերսման սրահները . այդ անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին:

«Թրաֆիքինգի նշաններից է անկանոն աշխատանքային գրաֆիկը: Հիմա այս երկու կետերի համադրությամբ, կարող ենք այդ մերսման սրահներին բնորոշել որպես թրաֆիքինգի օջախներ:

Առաջարկում եմ, որ ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և արգելող դրույթների մեջ նաև նշի Երևանում գործող մերսման սրահները, որ հնարավորինս արագ փակվեն այդ թրաֆիքինգի օջախները»,- ասաց Բագրատյանը:

Կիսվել էջում