Մամուլ

Կառավարությունը որոշեց 124 մլն դրամ հատկացնել` Քաղաքացու օրը պատշաճ անցկացնելու համար

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց 124 մլն դրամ հատկացնել` Քաղաքացու օրը պատշաճ անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ քաղաքացին թող որոշի` ինչպես նշի այդ օրը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին էր բուն հեղափոխությունը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին ԱԺ-ն կողմ քվեարկեց ապրիլի վերջին շաբաթ օրը «Քաղաքացու օր» հռչակելու և, ըստ այդմ էլ, «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծին։

Կիսվել