Վարդանյան ընտանիքը 400 միլիոն դրամ է փոխանցել Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը
Վարդանյան ընտանիքը 400 միլիոն դրամ է փոխանցել Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը:
Արցախի մայրաքաղաքում Մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել:
Գաղափարն իրականացնելու համար վերջինս դիմել է մի շարք բարերարների: Առաջինն արձագանքել է հայտնի բարերար երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, որը և կատարել է սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը:
Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները:
Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր տաճարի կառուցման համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ: